Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ ահաբեկիչների իրականացրած քրիստոյաների մահապատիժներից հետո, ավելի քան 25 հազար եգիպտացիներ լքել են Լիբիայի տարածքը:
Այդ մասին հայտնել են Եգիպտոսի արտգործնախարարությունից, նշելով, որ եգիպտացիների զգալի հատվածը Եգիպտոս է ժամանել Սոլումի սահմանային անցակետով, իսկ որոշ մասը՝ Թունիսի տարածքով օդանավերով հասցվել են Եգիպտոս:
2011թ.-ից Լիբիայում աշխատում են ավելի քան 1.5 միլիոն եգիպտացիներ, որոնց մեծ մասը, երկրում ծավալվող ռազմական գործողությունների հետեւանքով արդեն լքել են երկիրը:
Հիշեցնենք, որ վերջերս ԻՊ գրոհայինները միջերկրական ծովափին իրականացրել էին 21 քրիստոնյա-ղպտիղների մահապատիժն ու տեսահոլովակը տեղադրել համացանցում:
Տվյալների համաձայն, ներկայումս Սիրիայում ահաբեկիչների մոտ են գտնվում շուրջ 200 քրիստոնյա պատանդներ: