Քաղաքական Միջազգային 

Եգիպտոսի մոտ 58 միլիոն քաղաքացիները նախագահ են ընտրելու

Մարտի 26-28-ը Եգիպտոսում նախագահական ընտրություններ են: Հաղթող նախագահը իշխանության կմնա 4 տարի: Որևէ մեկը չի կասկածում, որ նախագահի պաշտոնում կմնա գործող նախագահ Աբդ ալ-Ֆաթահ աս-Սիսին: Այս մասին տեղեկանում ենք եգիպտական մամուլից:

57.788.138 ընտրողներն իրենց ընտրությունը կատարելու են 13.706 ընտրատարածքներում: Ձայների հաշվարկը կազմակերպելու համար ներգրավվել է  100.000 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևելու են 54 եգիպտական և 9 միջազգային դիտորդական կազմակերպություններ, ինչպես նաև հարյուրավոր արտասահմանցի լրագրողներ:

Եգիպտոսի ԿԸՀ-ը խոստացել է թափանցիկ ընտրություններ անցկացնել:

Նշենք, որ ընտրություններին բացի աս-Սիսիից մասնակցում է նաև մեկ այլ թեկնածու՝ մերձիշխանական Ալ-Գադ կուսակցության թեկնածու Մուսա Մուստաֆա Մուսան: Նա գրանցել է իր թեկնածությունը գրանցման ժամկետը լրանալուց 15 րոպե առաջ:

Եգիպտոսի ընդդիմությունը հայտարարել է, որ Մուստաֆա Մուսան գործող նախագահի խամաճիկն է, և նրա նպատակն է, ցույց տալ, թե իբր դեմոկրատական ընտրություններ են ընթանում, սակայն հաղթող թեկնածուն ի սկզբանե արդեն պարզ է, թե ով է:

Նշենք նաև, որ Եգիպտոսի գործող նախագահն էլ հայտարարել է, որ շատ կուզենար ընտրություններին ավելի շատ թեկնածուներ մասնակցեին, բայց դրան այս պահին Եգիպտոսը պատրաստ չէ: Նա նաև նշել է, որ ընդդիմությունն իրեն մեղադրում է մի բանում, ինչի հետ ինքն ընդհանրապես կապ չունի:

 

Նույն շարքից