Միջազգային Հասարակություն 

Եգիպտոսում հայտնաբերվել է կործանված A321-ի «սև արկղը»

Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է ինքնաթիռի բորտային ինքնագրիչը: Եգիպտոսի գլխավոր դատախազությունը գտնված «սև արկղը» կցել է գործի նյութերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Եգիպտոսի դատախազությունը համաձայնություն է տվել ռուս փորձագետների` ավիավթարի հետաքննությանը մասնակցելուն: Սինայ գավառի հետաքննությունը հայտարարել է, որ միջադեպի հետ կապված հարցաքննվում են ավիադիսպետչերները:

Նշվում է, որ երկրի քաղաքացիական ավիացիայի նախարարության թիմը կվերլուծի «սև արկղի» պարունակությունը:

Նույն շարքից