Քաղաքական Միջազգային գլխավոր 

Եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա, Թեհրանը կարող է կես ժամվա մեջ ոչնչացնել Իսրայելը

Եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա, Թեհրանը կարող է կես ժամվա մեջ ոչնչացնել Իսրայելը: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի խորհրդարանի միջուկային հարցերով հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրը:

«Եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա, Իսրայելին կես ժամ կմնա ապրելու համար»,-ասել է նա:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ իր երկիրը տպավորիչ ռազմական ուժ ունի, որը կարող է հաջող կերպով ետ մղել ամերիկյան հարձակումը: Բացի դրանից, տարածաշրջանում ամերիկյան 36 բազաները գտնվում են Թեհրանի դիտարկման տակ:

Նույն շարքից