ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե բոլորը դժգոհ են, հարկավոր է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն:
Եթե ոչ կոնկրետ արդյունքից՝ գոնե փաստից, որ հնարավոր եղավ խուսափել վատթարագույնից: Դա կոչվում է կոմպրոմիս:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը նախօրեին իր էջում գրել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով դրա արդյունքում հայտնվել էր հայ օգտատերերից շատերի կողմից գրոհի թիրախ: Զախարովային քննադատում էին հիմնականում վարչապետի կողմնակիցները՝ զերծ չմնալով նույնիսկ անձնական վիրավորանքներից