Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով հանրաքվեի մասին, ասաց, որ իր կարծիքով, հանրաքվեն անցել է ազնիվ և արդար. «այստեղ կեղծիքի մասին խոսք լինել անգամ չի կարող»:
Նա նաեւ չհամաձայնեց այն դիտարկմանը, թե մի շարք դիտորդական կազմակերպություններ պնդել են, թե այս հանրաքվեն կեղծված է եղել. «կան ընտրատեղամասեր, որտեղ «ոչ»-ը հաղթել է: Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է, ապա պետք է ապացուցի»: