Քաղաքական 

Եթե կարելի է Սորոսից փող ստանալ և զբաղվել հակահայկական պրոպագանդայով, էլ ի՞նչ կարիք կա առավոտ 9-ին գնալ աշխատանքի

«Եթե կարելի է Սորոսից կամ այլ գրանտատուից փող ստանալ և զբաղվել ապազգային կամ հակահայկական հիմարություններ պրոպագանդելով, թքած ունենալով մեր պետականության և ապագա սերնդի դաստիարակության վրա, էլ ի՞նչ կարիք կա բիզնես հիմնադրելու և սկսելու գլուխ դնել հարկայինի կամ մաքսայինի հետ, աշխատողներ պահել և մտածել ինչպես վճարել այդ մարդկանց աշխատավարձը կամ մտածել ընդունվել մի տեղ աշխատանքի և ամենօր առավոտ 9-ին գնալ աշխատանքի և սպասել աշխատավարձի…

Քո համար մի կլորիկ գրանտ ես կպցնում և սկսում «համամարդկային» արժեքների դիմակի տակ թաքնված մասնակցել քո պետության քայքայման գործընթացին, իսկ վերջում էլ փախչում օտար երկիր և վայելում գրանտների ատկատները և հեռվից փիլիսոփայում հայրենիքի մասին…

Պետք է արգելել օտարերկրյա գրանտներն ու առաջնային պետական ապարատից վռնդել գրանտ ստացածներին…»։

Մենուա Հարությունյան

Նույն շարքից