Այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով դիտարկմանը, որ ԵԼՔ դաշինքը պառակտման եզրին է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պառակտման եզրի մասին խոսք չկա. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է այլ ֆորմատով, դաշինքի մյուս կուսակցությունները՝ այլ ֆորմատով»:
Հիշեցնենք, որ ՔՊ-ի ցուցակն ընտրություններում գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը:
Ինչ վերաբերում է դաշինքի մյուս ուժերին, ապա «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն ընտրություններին մասնակցելու են դաշինքով, իսկ ցուցակը գլխավորելու է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: