Հայաստան 

ԵԽԽՎ Բյուրոն հաստատել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը` որպես ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ հաստատել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի  թեկնածությունը, ով ներկայացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբի կողմից:

 

Այս մասին հաղորդում է պատգամավորը՝ իր ֆեյսբուքյան էջում։

 

Հանձնաժողովում ԵԺԿ կազմից ներկայացված են ընդամենը 6 հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է 20 հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը:

Նույն շարքից