Հայաստան 

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Եղեռնի հուշարձան է այցելել «միայնակ»

 Վերջին շրջանում «կրեատիվությամբ» աչքի ընկնող ԱԺ-ն եվրոպական ամենամեծ կառույցներից մեկի` ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին Եղեռնի հուշարձան` զոհերի հիշատակը հարգելու է ուղարկել «միայնակ»` առանց որեւէ լրատվամիջոցի, վերջինիս չի «ուղեկցել», հարգանքի տուրքը չի արձանագրել անգամ ԱԺ լրատվականը, եւ դա` վատիկանյան պատարագի, Թուրքիայի հիստերիայի, նույն օրվա մեջ մի քանի երկրների պառլամենտների կողմից Ցեղասպանության ճանաչման եւ բանաձեւերի ընդունման ֆոնին:



Ընդհանրապես, հայոց պառլամենտի պահվածքն անչափ հետաքրքիր է այս օրերին. նախորդ քառօրյային էլ վերջինս «չբաշարեց» հորով-մորով անել Ցեղասպանության մասին իր իսկ կողմից ընդունվելիք բանաձեւը` դահլիճում պատգամավոր չլինելու պատճառով: Իսկ հաջորդ քառօրյան ապրիլի 27-ին է լինելու: Հիմա մեր երեսփոխանները չեն կողմնորոշվում, թե ինչպես լուծեն հարցը:


Աղբյուր՝ hraparak.am 

Նույն շարքից