Հասարակություն 

Եղիսաբեթ II թագուհուն քննադատել են մորթիով վերարկու հագնելու համար

Սուրբծննդյան պատարագին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Սուրբ Մարիա Մագդաղենացու եկեղեցի էր ժամանել կարմիր վերարկուով, որն ուներ մորթե օձիք ու թևքեր: Նրա գլխարկը ևս մորթուց էր: Կենդանիների իրավունքների պաշտպանները անմիջապես արձագանքել են՝ միապետին խստորեն քննադատելով:

«Ես սիրում եմ արքայական ընտանիքին, բայց պետք է ասեմ, որ հիասթափված եմ: Թագուհին չպետք է այդպես վարվեր: Մորթին լավ տեսք ունի միայն կենդանիների վրա»,- գրել է Twitter-ում օգտատերերից մեկը, որին աջակցել են մյուսները:

20151226_queen_2 20151226_queen_1

Նույն շարքից