Միջազգային Հասարակություն 

Հունաստանում հրաժարվում են Եվրամիության դրոշից

Ինչպես տեղեկացնում է tpp.inform.ru լրատվական կայքը Հունաստանի Պատրա քաղաքային խորհրդի շենքի պատշգամբից հանվել է Եվրամիության դրոշը: Քաղաքի նոր ադմինիստրացիան  միաձայն որոշում է կայացրել հանել ԵՄ-ի դրոշը:

Ներկայումս քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է իշխող կոալիցիայի ներկայացուցիչ կոմունիստական կուսակցության անդամ Կոստաս Պելետիդիսը, ով իրենց քայլը բացատրել է ԵՄ-ի հունական ժողովրդի նկատմամբ թշնամական դրսեւորումներով:

Նրա խոսքերով ԵՄ-ը երբեք չի եղել ժողովրդի կողքին ու միշտ հետապնդել է սեփական շահը:

 

Ներկայումս քաղաքապետարանի վրա ծածանվում են Հունաստանի ու քաղաքի երկու դրոշները: Սովորաբար ԵՄ անդամ երկրների պետական հաստատություններում ծածանվում են միայն տվյալ երկրի ու ԵՄ-ի դրոշները:

Նույն շարքից