ԵՄ-ն և Թուրքիան պատրաստվումմ եմ բարձր մակարդակով հանդիպում ունենալ մարտին, այս մասին գրում է Welt-ը՝ հղում անելով Բրյուսելում իր աղբյուրին:
Պարբերականի տեղեկություններով, Բրյուսելը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Հանդիպման հիմնական թեմաները լինելու են միգրացիոն ճգնաժամը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկ խնդիրները:
Նախատաեսվում է, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՚ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ինչպես նաև Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Հանդիպման հստակ վայրն ու օրը դեռ հայտնի չեն: