Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեին և Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկե Խավիստոյին բացատրել է, թե ինչու ընդդիմությունը չի անցել խորհրդարան, և խնդրել է Արևմուտքին չֆինանսավորել իր ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Համաձայն Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, Լուկաշենկոն մասամբ բացահայտել է նախարարների հետ հանդիպման բովանդակությունը, երբ Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը նշել է խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման մասին։
«Դուք այդպես եք մտածում, իսկ նրանք (Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները) սկսել են ասել՝ ինչո՞ւ չկան արևմտամետ ընդդիմադիրներ։ Նախկինում երեքն էին, իսկ հիմա ոչ մեկ չկա։ Պատճառն իմ մեջ չէ, եթե մարդիկ չեն աջակցում, ի՞նչ կարող եմ ես անել»,-ասել է Լուկաշենկոն։
Նա նաև կոչ է արել Արևմուտքին ֆինանսավորում չտրամադրել ընդդիմության ներկայացուցիչներին․ «Ես ասում եմ, մի տվեք նրանց գումար։ Նրանք գումար են տալիս, իսկ իրենց ավտոմեքենաներ են գնում, դղյակներ են կառուցում։ Քիչ գումար չի ծախսվում։ Մենք նրանց բոլորին տեսնում ենք, գիտենք»,-ասել նա։