Քաղաքական 

Ես կարիք ունեմ հասկանալու, թե ինչ է բիթքոինը. Նիկոլ Փաշինյան

Անկեղծ ասած՝ ես դեռ կարիք ունեմ հասկանալու, թե ինչ է իրենից ներկայացնում բիթքոինը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք օգտվել դրանից:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, կան մարդիկ, ովքեր ասում են, որ դա անթույլատրելի է, իսկ կան մարդիկ, ովքեր ասում են, որ դա ապագան է։

Հարցին, թե մեզ մոտ այն ունի արդյո՞ք ապագա, Փաշինյանը նշեց, որ ինքը կարիք ունի հասկանալու, թե ինչ է դա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցեց «Օմնիա Թեք» ընկերության և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի համագործակցությամբ ՀՀ-ում կառուցված աշխարհում խոշորագույն Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը:

Նույն շարքից