«Ես մենակ մի բան չեմ հասկանում, նպատակը ո՞րն է, երբ մեր գործընկերները պարբերաբար մեր քննադատությանը կան նախաձեռնություններին շատ նեգատիվ արձագանք են տալիս։
Տեսեք, նույն 18 տարեկան զինվորների նախագիծը, կամ պատգամավորների գործունեությանը վերաբերվող նախագծերը։ Ձեզ ի՞նչ եղավ։
Ախր պետք է հստակ հասկանալ, որ ԱԺ-ի ամբիոնը միայն հաճելի ելույթների համար չի։ Ես իհարկե հասկանում եմ, որ պատգամավորների մոտ կա փորձի պակաս (ինձ մոտ ևս) սակայն հասցնել քննարկումները անիմաստ "ռազբիրատների", մեղադրելով ընդդիմությանը "պոպուլիզմի մեջ, բացարձակ անարդյունավետ է։
Կամ պետք է աշխատենք, կա՛մ զբաղվենք անիմաստ տվայտանքներով»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը: