ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Չեչնիայի առաջին նախագահ Ախմետ Կադիրովի հետ ունեցած խոսակցության մասին՝ նրա մահվանից առաջ։
Նախագահի խոսքերով, նա փորձել է համոզել Կադիրովին չգնալ 2004 թվականի մայիսին Գրոզնի․ «Ես մինչև հիմա չեմ կարող ներել ինձ, որ թույլ տվեցի նրան գնալ այդ միջոցառումներին: Նա իմ գրասենյակում էր, ես ասացի՝ մնա: Նա ասաց՝ ոչ, ես կգնամ, ես պետք է այնտեղ լինեմ: Եվ նրանք պայթեցրին նրան»,-ասել է Պուտինը: