Ամերիկացի լրագրող Ադամ Ֆրիմանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին գիրք է գրել, որում բացահայտել է իր անձնական կյանքի փոքրիկ գաղտնիքները, հաղորդում է obozrevatel.com-ը:
«Բեռլուսկոնին իր բառերով» գրքում իր անձնականի և աղմկահարույց դրվագների մասին խոսելիս Բեռլուսկոնին ասել է. «Ես ոչ մի բանի համար չեմ զղջում»:
«Երբ ես դեռահաս էի, իմ մայրը միշտ ասում էր, որ ես լողափին ամենագեղեցիկ տղան եմ: Ես երգում էի, կիթառ նվագում, հաջողակ էի սպորտում, ուստի շատ գրավիչ էի աղջիկների համար: Ճիշտն ասած՝ ես կասեի, որ ես գայթակղող էի, ոչ թե գայթակղվող»,- ասել է նա: