Հասարակություն 

Ես ոչ մի կապ չունեմ և չեմ ունեցել Ամուլսարի հետ. Ռուբեն Վարդանյան

Հայտնի հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման հարցը։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

Վարդանյանը պատասխանել է մամուլում հրապարակված տարբեր պնդումներին, թե ինքը հանդիսանում է «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատերերից մեկը:

«Ես ոչ մի կապ չունեմ և չեմ ունեցել Ամուլսարի հետ: Շատ հետաքրքիր է, երբ իմ և Նուբար Աֆեյանի (Վարդանյանի գործընկեր) անունը կապում են Ամուլսարի հետ, քանի որ շատ հեշտ է ստուգել, թե ովքեր են Լիդիանի բաժնետերերը: Նա, ով ցանկանում է պարզել, կարող է հեշտությամբ դա անել, ոչ միայն հիմա, այլև առաջին իսկ օրվանից՝ անկախ նրանից, թե Ռուբեն Վարդանյանը կամ Նուբար Աֆեյանը երբևէ բաժնետեր եղել կամ որևէ կերպ կապ ունեցել են Ամուլսարի հետ, թե՝ ոչ: Մենք երբեք կապ չենք ունեցել նրանց հետ»,-ասել է Վարդանյանը «Առաջին Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով «Ամերիաբանկ»-ը, որի տնօրենների խորհրդի անդամ է, իսկապես 7 միլիոն դոլար վարկ է տրամադրել Լիդիանին։ Այդ միջոցները ծախսվել է սարքավորումների ձեռքբերման համար։

Վարդանյանը նշել է նաև, որ Հայաստանի կառավարությունը և Լիդիանը կարող են մեկ անգամ ևս նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել համագործակցության պայմանները, իսկ ներկայիս կառավարությունն իրավունք ունի իր անհամաձայնությունը հայտնել նախորդի որոշումներին:

Գործարարի խոսքերով՝ անհրաժեշտ է կողմնորոշվել, թե որ երկրի մոդելն է կառուցվում Հայաստանում, և որոշել խաղի կանոնները, որոնք լինելու են նույնը բոլորի համար։

Ըստ Վարդանյանի կարելի է լսել և հաշվի առնել հասարակական կարծիքը, որը զարգացել է հանքի շուրջ:

Նույն շարքից