Հասարակություն 

Ես ու Նառան պատրաստ ենք զիջել իրար. Արարատ Զուրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը չի ցանկանում ՀՀՇ-ն առանձնացնել ԲՀԿ-ից: ԲՀԿ վարչության նիստում Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք մեկ նպատակ ունեն. «Մենք իրար հետ մասնակցելու ենք ընտրության, լինելու ենք համատեղ գործունեություն ծավալող: Մենք, մեկս մյուսիս փոխլրացնելով, փորձելու ենք առավելագույն արդյունքի հասնել: Ինչ վերաբերում է խնդրին, ապա ես կարծում եմ, որ և ես, և Նառան պատրաստ ենք իրար զիջելու, իսկ որոշումը կլինի քաղաքական թիմինն ու Գագիկ Ծառուկյանին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է հենց Նաիրա Զոհրաբյանը, իսկ Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը:

Երեկ երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ կուսակցությունում կան  Զոհրաբյանից արժանի թեկնածուներ, և եթե ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է նա, ինքն անելու բան չունի այնտեղ:

Նույն շարքից