Հասարակություն 

Ես սատարման խոսքեր եմ բերել Հյուսիսային Ամերիկայից. Վաշինգտոնի արքեպիսկոպոսը՝ Երեւանում

Որպես քրիստոնաներ մենք կարող ենք սկսել հաշտության գործընթաց: Այս մասին  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում Երեւանում ընթացող Միջեկեղեցական համաժողովին այսօր՝ ապրիլի 22-ին, ասաց Համայն Ամերիկայի եւ Կանադայի Մետրոպոլիտ, Վաշինգտոնի արքեպիսկոպոս Տիխոնը։


«Ես սատարման խոսքեր եմ բերել Հյուսիսային Ամերիկայից: Քրիստոնյայի կյանքի հիմնասյուներից մեկը բարի, աստվածավախ կյանքն է: Միակ պատասխանը, որ քրիստոնյան կարող է տալ հալածանքներին, այն է, որ սիրի մերձավորին: Մենք կրում ենք նաեւ ուրիշների ցավն ու տառապանքը, ասում, որ տառապանքների միջոցով տեսնում ենք Աստծո փառքը: Մենք այստեղ ենք վկայելու ճշմարտության մասին: Մենք հաստատկամ ենք, որ զոհերի իրավունքները պետք է ճանաչվեն: Երկնքի թագավորությունը նրանց համար չէ, ովքեր կատարել են Ցեղասպանություն։ Նրանց համար է, ովքեր արդար են ապրել»,- ասաց արքեպիսկոպոս Տիխոնը։

Նույն շարքից