Հայաստան Քաղաքական 

Ես ցավում եմ, որ իմ երկրի Ազգային Ժողովում կան պատգամավորներ, որոնք փորձում են ներկայացնել տականք Նաիրի Հունանյանին որպես ադեկվատ մարդ. Արման Ղուկասյան

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ  Արման Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հոկտեմբերի 27. Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաահասարսուռ և ցավալի իրադարձությունն է։

Մենք իրավունք չունենք մոռանալ այդ օրը և դադարել դատապարտել։

Ես ցավում եմ, որ իմ երկրի Ազգային Ժողովում կան պատգամավորներ, որոնք փորձում են խաղալ մարդկանց զգացմունքների հետ և ներկայացնել տականք Նաիրի Հունանյանին որպես ադեկվատ մարդ։ Այդպիսի պատգամավորները պետք է կիլոմետրերով հեռու լինեն քաղաքականությունից։

Ես ցավում եմ, որ մեր երկիրը ստիպված է եղել անցնելու այս փորձությունների միջով, բայց ավելի ցավալի է, որ կան ուժեր, որոնք անկյուններից դուրս են եկել և փորձում են խառնել բոլորիս։ Ես վստահ եմ, որ մենք դեռ մաքրվելու ենք և դասեր ենք քաղելու հոկտեմբերի 27֊ից։ Լուսավորվի հոգիները բոլոր այն մեր հայրենակիցների, որոնք գնացին մեզանից այդ օրը։

R.I.P. »:

Նույն շարքից