Եվրախորհրդարանի պատգամավոր, բուլղարացի քաղաքական գործիչ Անգել Ջամբազկին խոսել է Հայաստանի սահմանին ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին:
Եվրոպացի պաշտոնյան մասնավորապես ասել է. «Ես կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի հողը հայերի հողն է:
Այս կոտորածը ահաբեկչական գործողություն է: Եվրոպական տեսանկյունից սա լրիվ անընդունելի է: Ես ցանկանում եմ, որ եվրոպական կառույցները խիստ մոտեցում ցուցաբերեն` մարդու իրավունքների պաշտպանության և հայկական անկախությունն ու ժողովրդավարությունը սատարելու գործում:
Սա մի տեսակ պատերազմ է Հայաստանի դեմ, և ես սատարում են Հայաստանին, քանի որ կան վաղեմի կապեր մեր ժողովուրդների` Բուլղարիայի և Հայաստանի ժողովուրդների միջև:
Սա ահաբեկչություն է Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի նկատմամբ: Եվրահանձնաժողովին հարկավոր է կույր չգտնվել: Ես կարծում եմ` Եվրահանձնաժողովը պետք է սատարի ինքնիշխան հայկական պետությանը»: