Եվրահանձնաժողովն այսօր՝ հունիսի 1-ին, հայտարարել է ժամանակավոր հիմունքներով Հայաստանի հետ գործընկերության ընդլայնման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին: Այն ընդգրկում է քաղաքական երկխոսությանը, տնտեսությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից:
«Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և գործընկերության ընդլայնման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի 24-ին, այսօրվանից ժամանակավոր հիմունքներով կսկսկի կիրառվել: Համաձայնագիրն ընդգրկում է քաղաքական, առևտրային և այլ ոլորտային հարցեր»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ այն կոչված է էական օգուտ տալու ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիներին, ինչը կարվի օրինակ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման, ներդրումային մթնոլորտի բարելավման, աշխատատեղերի ստեղծման շնորհիվ: Նշվում է նաև, որ այսօրվա դրությամբ համաձայնագրի կետերի մեծ մասը կիրառվելու է ժամանակավոր հիմունքներով:
Նախատեսվում է ստեղծել շրջանակներ, որոնք թույլ կտան վարել քաղաքական երկխոսություն՝ կապված ներքին բարեփոխումների հետ, համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտային, էներգետիկ, բանկային գործ և ֆինանսական ծառյության ոլորտները:
Բացի դրանից, համաձայնագրի որոշ կետեր ևս՝ կպված առևտրի հետ, այսօրվանից ուժի մեջ կմտնեն:
Համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի կողմից և ամբողջությամբ ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացնեն ԵՄ անդամ բոլոր երկրները: