Եվրահանձնաժողովի ղեկավոր Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ սպառնալիքներից, որոնց նպատակը վիզային ռեժիմի հարցում ցանկալի արդյունքի հասնելն է:
Մայիսի սկբներին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացում կլինի այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր պահանջները: Սակայն գործն առաջ չի գնում, քանի որ թուրքական իշխանությունները չեն ցանկանում կատարել պայմաններից գոնե մեկը՝ փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը:
«Ինչ վերաբերում է հակաահաբեկչական օրենսդրության մասով պահանջներին, մենք հույս ունենք, որ Թուրքիան կկատարի իր պարտավորությունները: Սպառնալիքը լավագույն դիվանագիտական գործիքը չէ: Պետք է հրաժարվել դրանից, քանի որ այն չի հանգեցնելու ցանկալի արդյունքի»,-ասել է Յունկերը Ճապունիայում G7-ի գագաթաժողովից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան դուրս կգա միգրացիոն համաձայնագրից, եթե իր քաղաքացիների համար վիզային ռեժմը չեղյալ չհամարվի: