Քաղաքական 

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին

Կարևոր է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նպաստի տարածաշրջանի կայունությանը և սիրիական հարցի կարգավորմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան:

«Դա երկկողմ հանդիպում էր: Եվրոպական տեսակետից  կարևոր է, որ այն նպաստի կայունությանն ավելի լայն տարածաշրջանում և սիրիական հարցի խաղաղ կարգավորմանը»,-ասել է Անդրեևան՝ խոսելով երեկ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման մասին:

Նույն շարքից