Միջազգային Քաղաքական 

Եվրահանձնաժողովի պատվիրակությունը կմեկնի Իրան

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՀ փոխնախագահ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ, Իրան կայցելի ապրիլին։

Պատվիրակությունն Իրանում կքննարկի էներգետիկ, առևտրային, միգրացիոն և այլ հարցեր։ Այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը. «Այցը ենթադրվում է ապրիլին։ Ինչ վերաբերում է առաքելության կազմին, մենք դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Իրանական կողմը շահագրգռված է սերտորեն աշխատելու ԵՄ-ի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը և, բնականաբար, էներգետիկան։ Մեզ հետաքրքրում են ներգաղթի հարցերը, մարդկանց միջև շփումները»։

Նույն շարքից