Քաղաքական 

Եվրամիության ղեկավարները Բրյուսելում Փաշինյանին շատ ջերմ կընդունեն. Սվիտալսկի. «Ազատության»

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելի Բրյուսել, ԵՄ ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն։ Այդ մասին դեսպանը հայտարարեց «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդմանը տված հարցազրույցում:

Հրայր Թամրազյան. - Պարոն դեսպան, մենք գիտենք, որ Փաշինյանն այցելելու է Բրյուսել, որպեսզի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող պետությունների ղեկավարների համար կազմակերպված միջոցառմանը։ Հավանակա՞ն է արդյոք, որ նա նաև կհանդիպի Եվրամիության պաշտոնյաների հետ։ Ծրագրվա՞ծ են արդյոք նման հանդիպումները։

Պյոտր Սվիտալսկի․ - Չեմ կարող բացահայտել որևէ բան։ Բայց շփումները ընթացքի մեջ են։ Վստահ եմ, որ երբ վարչապետն այցելի Բրյուսել, Եվրամիության ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն: Սակայն ամեն ինչ պետք է քննարկվի և համաձայնեցվի դիվանագիտական խողովակների միջոցով։ Մի քանի առիթներով Եվրամիությունը մեծ աջակցություն է հայտնել նոր կառավարության մտադրությունների հանդեպ, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդման, տնտեսության մեջ հավասար պայմանների ստեղծման, մարդու իրավունքների ամրապնդման և ազատ ու արդար ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք աջակցել այն տեսքով, ինչ Հայաստանի կառավարությունը պատշաճ կհամարի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից