Եվրոպական հանձնաժողովը համաձայն է Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտի ազատ մուտքի իրավունք տալ, սակայն մի քանի պայմաններով, տեղեկացնում է BBC-ը:
Թուրքիայի հետ անվիզա ռեժիմի սահմանումը Բրյուսելի և Անկարայի պայմանավորվածության մի մասն է, որի շրջանակում Թուրքիան համաձայնվել է ընդունել Հունաստանից վերադարձվող փախստականներին:
Ըստ BBC-ի՝ չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը դժկամությամբ, սակայն, կառաջարկի անվիզա ռեժիմ սահմանել Թուրքիայի հետ:
Եվրամիությունն ազատ մուտքի իրավունք տալու դիմաց սովորաբար երկրներից պահանջում է պաշտպանել խոսքի ազատությունը, դատարանների անկախությունը, փոքրամասնությունների իրավունքը:
Թուրքիան, սակայն, չի համապատասխանում այս պահանջներին:
Եվրամիությունը, ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, հայտնվել է երկընտրանքի առաջ: Ընտրողները պահանջում են ԵՄ իշխանություններից ու երկրներից լուծել միգրացիոն ճգնաժամը: