Քաղաքական 

Եվրամիությունը կերկարաձգի հակառուսական պատժամիջոցները

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին,  Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները որոշում են կայացրել ևս կես տարով երկարացնել Ռուսաստանի  և Դոնբասի ինքնահռչակ հանրապետության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ  146 ֆիզիկական անձնաց և 37 կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը լրանում էր սեպտեմբերի 15-ին, իսկ այժմ՝ ժամկետի երկարացումից հետո, դրանք կգործեն մինչև 2017 թվականի մարտի 15-ը:

Որոշումը պաշտոնապես ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ կհաստատվի ԵՄ-ի Խորհրդի կողմից և կհրապարակվի միության պաշտոնական ամսագրում:

Նույն շարքից