Եվրամիությունն ապրիլի 23-ից կես տարով վերացնում կամ կրճատում Է մաքատուրքերն Ուկրաինայից արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասի համար՝ բաժնեչափերով սահմանափակելով մաքսերի նվազեցումը որոշ գյուղատնտեսական մթերքների համար:
Եվրահանձնաժողովը մարտի 11-ին հայտարարել Էր Ուկրաինային միակողմանի առևտրական արտոնություններ տրամադրելու մասին՝ նրա տնտեսության օժանդակման համար: Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ այդ միջոցառումները թույլ կտան վերացնել մաքսերն Ուկրաինայի արդյունաբերական արտահանման 94,7 տոկոսի համար և «անսահմանափակ արտոնություններ» կսահմանեն գյուղատնտեսական արտահանման 82,2 տոկոսի համար:
Ինչպես պնդում Է Եվրահանձնաժողովը, միջոցառումներն ուկրաինացի արտահանողներին թույլ կտան տարեկան տնտեսել մինչև 500 միլիոն եվրո, այդ թվում՝ 400 միլիոն եվրո՝ Եվրամիություն գյուղատնտեսության արտադրանքի արտահանման գծով: Սակայն խոսքը վերաբերում Է տարեկան հաշվարկին, մինչդեռ արտոնությունները կգործեն կես տարի՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը:
Նոր դիրեկտիվներով օրենսդրական ակտն ապրիլի 22-ին հրապարակվել Է Եվրամիության պաշտոնական հանդեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: