Հայաստան Բիզնես Քաղաքական Տնտեսություն 

Եվրասիական բանկը 40 միլիոն դոլարի վարկ կհատկացնի Հայաստանին ոռոգման համակարգի բարելավման համար

Եվրասիական բանկը Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացման համար 40 միլիոն դոլարի ներդրումային վարկ կհատկացնի. տեղեկացնում է Եվրասիական բանկի մամուլի ծառայությունը:

Եվրասիական բանկի պատվիրակությունը, Եվրասիական ֆոնդի զարգացման և կայունացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Ազիզյանի գլխավորությամբ, քննարկումներ է անցկացրել Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացման համար ներդրումային ֆինանսավորում հատկացնելու առնչությամբ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը:

Քննարկումների արդյունքում կողմերը մշակել են վարկային համաձայնգրի պայմանները, որոնք մոտակա ժամանակահատվածում կներկայացվեն Զարգացման և կայունացման Եվրասիական ֆոնդի  խորհրդի հաստատմանը:

2015թ-ի վերջին կսկսվի «Ոռոգման համակարգի արդիականացում» 5-ամյա ծրագիրը: Ծրագրի իրականացման համար Եվրասիական բանկը կհատկացնի 40 միլիոն դոլարի վարկ, ևս 10 միլիոն դոլար կհատկացնի ՀՀ կառավարությունը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ոռոգման համակարգի և դրենաժային ցանցի բարելավման երկարաժամկետ ռազմավարության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածում կկառուցվեն և կվերականգնվեն 8 ոռոգման համակարգեր` 70.4 կմ երկարությամբ, 8.1 կմ երկարությամբ մայր ջրանցքներ, 54.1 կմ երկարությամբ գյուղատնտեսական ջրանցքներ:

Նույն շարքից