Մրցույթից ընդամենը 19 օր առաջ կազմակերպիչները շատ կտրուկ որոշում են կայացրել։ Եվրատեսիլ 2016-ին այս տարի Ռումինիայի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը ելույթ չի ունենա, հայտնում է Wiwibloggs-ը։
Այս սկանդալային որոշման պատճառն այն է, որ Ռումինիայի հանրային հեռուստաընկերությունը չի վճարել մոտ 14.5 միլիոն եվրոյի պարտքը՝ կուտակված 2007-ից։ 2010-ից Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ) զգուշացրել է, որ հարկավոր է մարել պարտքերը, բայց ռումինական կողմը այդպես էլ ոչ մի վճարում չի կատարել։ Կազմակերպիչները չորս անգամ դիմել են Ռումինիայի կառավարություն, բայց կրկին ապարդյուն։