Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անգամ եթե կինը հագնված է ոչ այլոց ճաշակով կամ էլ ընդհանրապես մերկ է, առավելեւս եթե նա անօգնական է՝ դա ոչ ոքի իրավունք չի տալիս նրան հայհոյելու, ծեծելու, նվաստացնելու կամ բռնաբարելու: Սա է այս գերմանուհու ուղերձը՝ ծայրահեղ միջոցով, քանզի ծայրահեղ է Քյոլնում ստեղծված իրավիճակը, երբ վայրենիների ամբոխը իրեն է վերագրում սեփական բարբարոսական պատկերացումներով ՛՛բարոյականություն, կարգ ու կանոն հաստատելու՛՛ իրավունք: Հանդուրժողականությունը լինում է միայն փոխադարձ՝ կամ վերջանում է: Սա է Եւրոպայի պատասխանը: Եւ սա միանգամայն վերաբերվում է նաեւ մեր երկրին:
Տեսանյութն՝ այստեղ