Հայաստան 

ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին պայմանագիրը կներկայացվի Պուտինին

ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին պայմանագրի ստորագրման մասին առաջարկության ներկայացման հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներառված է օգոստոսի 7-ին ռուսական կառավարության նիստի օրակարգում: Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:


«Անդամակցության մասին պայմանագիրը ԵՏՄ-ին Հայաստանին միանալու պայմանների շուրջ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի եւ Ղազախստանի հանրապետությունների միջեւ պայմանավորվածությունը որոշող հիմնարար փաստաթուղթ է», - ասվում է հաղորդագրության մեջ:


Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախօրեին Ղազախստանի արտգործնախարար Էրլան Իդրիսովը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքում հայտարարել էր, որ Հայստանն ու Ղրղզստանը կմիանան ԵՏՄ-ին՝ ժամանակացույցին համապատասխան:


«Հայաստանը գործնականում արդեն անդամակցում է մեր կազմակերպությանն: Այն ավելի շուտ կմիանա ԵՏՄ-ին, քան Ղրղզստանը: Որոշ տեխնիկական հարցեր են մնացել եւ մենք այժմ զբաղվում են դրանց լուծմամաբ», - հավելել է ղազախստանցի նախարարը:

Նույն շարքից