Հասարակություն 

Երբ երազի մեջ քայլում կամ վայր ենք ընկնում

Ինչպես բոլոր կենդանի արարածները, այնպես էլ մարդը քնում է հոգնած ժամանակ, երբ հանգստի կարիք ունի։
Քնած վիճակում հոգնած օրգանիզմը վերագտնում է իր առուգանությունը, ուժեր է հավաքում նոր գործողությունների համար: Քնի ժամանակ նյարդերը զգացողություններ չեն հաղորդում ուղեղին։
Երբեմն քնած ժամանակ մեզ հետ կատարվում են այնպիսի բաներ, այնպիսի անսովոր զգացողություններ և վախեր ենք ունենում, որոնք անհնար է բացատրել:

Վայր ընկնելու զգացողություն: Քնած վիճակում այնպիսի զգացողություն է առաջանում, ասես վայր եք ընկնելու: Սովորաբար քնելիս մեր մարմինը գրեթե կաթվածահար վիճակում է լինում: Բայց երբեմն երազը ավելի շուտ է մեզ այցելում, քան օրգանիզմը լիովին հանգստանում է: Այդ ժամանակ ընկնելու զգացողություն եք ունենում, իսկ երբեմն մեզ թվում է, թե ընկնում ենք ժայռից, երկնքից և այլն: Ինչու ենք երզում նման արումներ ունենում: Գիտնականների բացատրությամբ` երբ չափից շատ հոգնած ենք, չենք ստանում բավականաչափ հանգիստ կամ գտնվում ենք սթրեսային վիճակում, այդ ժամանակ ուղեղը ավելի արագ է քուն մտնում, քան մարմինը:

Քայլել երազում: Սովորաբար քնած ժամանակ կատարվող նման իրավիճակներն անվտանգ են, միակ վտանգավոր երևույթը քայլելն է, երբ հարվածում ենք ինչ-որ տեղ, տնից դուրս ենք գալիս, քայլում ենք անորոշ: Սակայ այս երևույթը նորմալ չի համարվում, այն լունատիզմ են անվանում և խորհուրդ է տրվում նման դեպքերում դիմել հոգեթերապեվտի:

Նույն շարքից