Հասարակություն 

Երբ հնարավոր կլինի պարզել, թե ովքեր են տվել Մարտի 1-ի զոհերին սպանելու հրամանները

 

 

Փաստը մնում է փաստ, որ մենք Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում ունենք 10 զոհ: Դա դժբախտություն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանի խոսքերով, սակայն, զոհերի համար որևէ մեկին մեղադրելուց առաջ պետք է պարզել, թե ով է յուրաքանչյուրին սպանել. «Տեսաք, որ հերթական ֆեյքը տարածեցին, թե գտել են սպանողներից մեկին: Ավելի ուշ պարզվեց, որ դա հերթական մանիպուլյացիան է»:

Փաստաբանի պնդմամբ, երբ կգտնվեն սպանողները, երբ կպարզվի, թե որ կողմից են նրանք եղել, հնարավոր կլինի մոտենալ հարցին, թե ով է հրամանները տվել. «Ամենակարևոր հարցն է պարզել, թե ովքեր են սպանողները եղել»:

 

 

Նույն շարքից