Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը: Կենտրոնի գործառույթները կիրականացնի նախարարությունը: Համապատասխան որոշումը կայացվեց այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ:
Հարկ է նշել, որ վերոնշյալ որոշման արդյունքում կտնտեսվի 29569.4 հազար դրամ, որը պետբյուջեից տարեկան հատկացվել է 17 հաստիքային միավոր ունեցող կենտրոնին: