ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Բրյուսելում կայացած Եվրամիության «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթության և երիտասարդության, մշակույթի, մամուլի տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 4-րդ նիստին:
Նիստի երիտասարդական քաղաքականության զարգացումներին նվիրված բաժնում Թամարա Թորոսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության առանցքային հարցերը, հիմնական ծրագրերը, մասնավորապես՝ հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման, միջազգային երիտասարդական ծրագրերին մասնակցելու նպատակով երիտասարդներին տրամադրվող աջակցության մեխանիզմը, երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրերը, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նոր նախաձեռնությունները՝ միջազգային կազմակերպություններում երիտասարդական աշխատողների պրակտիկայի կազմակերպան գործընթացը:
Թ.Թորոսյանը նշել է նաև, որ նախարարությունն աշխատանքներ է իրականացնում «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ, որի նպատակն է վերացնել սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած օրենսդրական բացերը և լուծել ոլորտի իրավական դաշտի կարգավորման հարցը: