Վնասվածքաբանության և վերականգնողական կլինիկիայի տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Հակոբ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց հենաշարժական համակարգի խնդիրների մասին:
«Ազգաբնակչության մի ստվար զանգված տառապում է նման խնդիրներով, ինչի մեջ նշանակալի դեր ունի մեր դարի արագ տեմպին զուգահեռ շարժունակության պակասը: Մարդու կմախքը պահանջում է համապատասխան շարժունակություն, մկանային հզորություն, ինչը ժամանակի ընթացքում մարդը կորցնում է»,- նշեց նա:
Բժիշկը նշեց, որ պետք է տարանջատել՝ բնածին ու ձեռքբերովի հիվանդությունները. «Երկարատև նստակյաց վիճակը, ոչ ճիշտ գրասենյակային աթոռը, բերում են ողնաշարի խնդիրներ, բայց ոչ ողնաշարի թեքություն»:
Բժիշկը խորհուրդ է տալիս ողնաշարային հիվանդություններից զերծ մնալու համար օրվա ընթացքում 10-15 րոպե վարժություն արել, գնալ լողի: