Հասարակություն 

Երկու շաբաթվա ընթացքում մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի մոտ 1000 վերելակի հորան

Վարչական բոլոր շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների հորանների մաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել ավելի քան 1000 վերելակի հորան:

Նշենք, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 4551 վերելակ կա:

Աշխատանքները կազմակերպվում են համատիրությունների ուժերով: Վերելակների հորանների մաքրման աշխատանքները շարունակական են և, սահմանված ժամանակացույցի համաձայն, պարբերաբար իրականացվում են:

Նույն շարքից