«Մեր հերոսների մասին շատ մարդիկ շատ լավ բաներ են խոսում, բոլորի վերաբերմունքն էլ զգաcվում, ուղղակի շատ ենք տխրում: Երկու տարի անցել է, բայց ներսս չի անցնում»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ապրիլյան պատերազմի հերոս, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը:
Աբաջյան ավագի, խոսքերով ժամանակը դեռ չի բուժում, ահավոր սպի է. «Ես իհարկե հպարտություն զգում եմ, բայց տխրում եմ: Սրտիս մեջ դեռ տխրություն կա»:
Հարցին, թե ապրիլից հետո ինչ դասեր քաղեցինք, հերոսի հայրն ասաց՝ չգիտի, չի կարող ասել, հետո կերևա ամեն ինչ: