Հասարակություն 

Երևանի որոշ թաղամասերում այսօր 12 ժամ ջուր չի լինի

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 6-ին ժամը 10:00-24:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ջեյմս Բրայսի փողոցի, Բաղրամյան փող. 2-րդ փակուղու, Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1 համարների, Սոսե փողոցի առանձնատների և 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից