Երևանի քաղաքապետարանում բնականոն ընթացքով շարունակվում է բնակիչների ընդունելությունը՝ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն։
Վաղը, ապրիլի 4-ին, ինչպես յուրաքանչյուր ուրբաթ, ընդունելություն կանցկացնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ տիկին Գ. Սողոմոնյանը։ Հանրակրթության ոլորտին վերաբերող հարցերի դեպքում կարող եք մասնակցել ժամը 14։00-16։00 կայանալիք ընդունելությանը և ստանալ ձեզ մտահոգող հարցերի մասնագիտական պատասխանները։