Հասարակություն 

Երևանյան բնակարաններից մեկում 54-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 57/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջարանում՝ անկողնու մեջ, հայտնաբերել են 1961 թ. ծնված Ա. Օ.-ի դին:

Նույն շարքից