Հասարակություն 

Երևանում ամուսինը փորձել է խեղդամահ անել կնոջը

«Փաստինֆոն» գրում է. «Շահումյանի 52-ամյա բնակչուհին երեկ հաղորդում է ներկայացրել, որ ամուսինը փորձել է խեղդել իրեն։ Ընդ որում, ընտանեկան այս բռնությունը դժբախտ ավարտ չի ունեցել՝ թերևս հարևանների միջամտության արդյունքում, քանի որ առաջինը հենց հարևաններն են ահազանգել՝ ասելով, որ վիճաբանության ձայներ են լսում։


  «Փաստինֆո»-ն հարևաններից տեղեկացավ, որ ամուսնու կողմից կնոջը ծեծելու նախադեպեր ևս եղել են։ Այս անգամ կարծես թե ամեն ինչ շատ ավելի լուրջ է եղել։ Ամուսինը ոչ միայն ծեծել է, այլ նաև՝ փորձել խեղդամահ անել։ Երեկ ամուսինը բերման էր ենթարկվել ոստիկանություն»։ 

Նույն շարքից