Հայաստան Քաղաքական 

Երևանում անցկացված ՆԱՏՕ-ի սեմինարը աննախադեպ էր. Թևան Պողոսյան

Հունիսի 18-20-ը Երևանում անցկացված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարը և աշխարհագրության իմաստով, և մասնակիցների իմաստով աննախադեպ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ միջոցառման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի առկա խնդիրները և մարտահրավերները, էներգետիկ և կոմունիկացիոն նախագծերը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, «Իսլամական պետության» կողմից վտանգները, ինչպես նաև Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցության հարցերը:

Սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունները, դիտորդներ: Ներկա էին նաև դիտորդներ Լեռնային Ղարաբաղից, իսկ Ադրբեջանը և Թուրքիան բացակայում էին:

Նույն շարքից