Երևանում մարտի 11-ին կընթանա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել ՝ ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նիստը կնախագահի Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Շարմազանովը հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ-ի առաջ դրված խնդիրները, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
«Ես՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ներկայացում եմ այդ հարցում մեր դիրքորոշումը։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները նորից կհաստատեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարների դիրքորոշումը, որի համաձայն՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես պետք է խաղաղ լուծում ունենա:»,- նշել է Շարմազանովը։