Հասարակություն 

Երևանում 64-ամյա կնոջ դաժան սպանության գործով կասկածյալը ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրն է

 

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Կարապետյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումներ, բացահայտել են հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները համագործակցելով նաև Էրեբունի վարչական շրջանի դատախազության իրենց գործընկերների հետ, մեկ տասնյակից ավելի հասցեներում են եղել և պարզվել է, որ ոստիկանների ստացված օպերատիվ տվյալները ամուր են, ժողովրդի լեզվով ասած՝ փաստերը զորեղ են եղել, ինչից հետո համոզված լինելով նշված սպանությունը կատարողի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների մեջ, կատարել են բացատրական աշխատանքներ և նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը:

 

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարվածը և քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջև ոչ մի շփում չի եղել: Կարելի է ասել՝ Գ. Մաշադյանը իր կյանքը վարել է եղբորից անկախ և նրանք երկար տարիներ միմյանց չեն հանդիպել:

 

Սկզբնաղբյուրը՝ shamshyan.com

Նույն շարքից