Հասարակություն 

Երևանում BMW մակնիշի ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 2-ին, ժամը 03.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 50 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.04-ին, մարվել՝ 04.12-ին:

Այրվել է BMW մակնիշի 21 SO 028 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը և առջևի 2 անիվներն ամբողջությամբ:

Նույն շարքից